15 Մայիսի 2025, 10:56
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը «Action» բարեգործական երեկոյի համար հրապարակել է հատվածներ իր «Դիանա» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներից։
«Դիանա» կարճամետրաժ ֆիլմը պատմում է բալետի պարուհի Դիանա Վիշնևայի երաժշտության և պարի մասին:
Որպես խորեոգրաֆ հրավիրված էր Context փառատոնի ղեկավար Պավել Գլուխովը, իսկ զգեստների նկարիչը Սվետլանա Տեգինն էր:
Ֆիլմում հնչում է Յ. Ս. Բախի երաժշտությունը, որը կատարում է Ալեքսեյ Գորիբոլը:



