Մեքսիկայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է 21 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Պուեբլա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։ Այս մասին հայտնել է նահանգի ներքին գործերի ղեկավար Սամուել Ագիլար Պալան։
«Այսօր առավոտյան Կուակնոպալան-Օահակա ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում տեղի է ունեցել պատահար, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ «Դեպքի վայրում 18 մարդ մահացել է, եւս 3-ը հիվանդանոցում է»,- գրել է պաշտոնյան Х-ում։
Նա ավելացրել է, որ մի քանի հոգի ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ եւ բուժօգնություն են ստանում։
Ինչպես հայտնել է N+ հեռուստաալիքը, բախվել են բեռնատարը, ցիստեռնը եւ ուղեւորատար ավտոբուսը։ Բախումից հետո ցիստեռնը պայթել է, ավտոճանապարհի հատվածով երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակվել է։

Leave a Comment