Շուրջ 20 մլն դրամ՝ հրատապ ծրագրով․ «Վեոլիա Ջուր»-ն Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կոլեկտորի վթարն է վերացնում

Արմարվիրի մարզի Նորապատ համայնքի հինգերորդ փողոցում «Վեոլիա Ջուր»–ը քայքայված ու վթարված 800 մմ-ոց կոյուղատարը փոխարինում է  նոր ու դիմացկուն պոլիէթիլենով։ Սա արդեն կոլեկտորի 2-րդ վթարային հատվածն է, որը վերակառուցվում է «Վեոլիա Ջուր» ընկերության  կողմից:  800 մմ-ոց կոլեկտորի խողովակները մաշվել են, ենթարկվել կոռոզիայի, իսկ  բետոնը քայքայվել, ինչի հետևանքով պարբերաբար ստեղծվում էր հակասանիտարական վիճակ։ «Վեոլիա Ջուր»– ը հրատապ ծրագրով  շուրջ 20 մլն դրամ է հատկացրել աշխատանքների իրականացման համար։

Leave a Comment