Արմարվիրի մարզի Նորապատ համայնքի հինգերորդ փողոցում «Վեոլիա Ջուր»–ը քայքայված ու վթարված 800 մմ-ոց կոյուղատարը փոխարինում է նոր ու դիմացկուն պոլիէթիլենով։ Սա արդեն կոլեկտորի 2-րդ վթարային հատվածն է, որը վերակառուցվում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից: 800 մմ-ոց կոլեկտորի խողովակները մաշվել են, ենթարկվել կոռոզիայի, իսկ բետոնը քայքայվել, ինչի հետևանքով պարբերաբար ստեղծվում էր հակասանիտարական վիճակ։ «Վեոլիա Ջուր»– ը հրատապ ծրագրով շուրջ 20 մլն դրամ է հատկացրել աշխատանքների իրականացման համար։