Ռուսաստանում պարզել են, թե որ երկրներն են ամենաշատը շահել ռուսական սպառողական շուկայից՝ Հայաստանի արտադրողների հեռացման արդյունքում: Պարզվում է, ամենաշատը շահած պետություններից է Ադրբաջանը: Ինչպե՞ս է Ադրբեջանն օգտվում Հայաստանի արջև առաջացած առևտրային պատնեշներից: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Ռուսաստանյան «Ակցենտի» վերլուծական կենտրոնը հետազոտություն է անցկացրել: Այսինքն՝ զեկույց է պատրաստել պետական գերատեսչություններից մեկի պատվերով և փորձել է հասկանալ, թե ո՞ր երկրների արտահանողներն են Ռուսաստանի սպառողական շուկայում ավելի շատ զբաղեցրել այն տեղը, որը լքել են հայ արտահանողները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտնի սահմանափակումների հետևանքով: Եվ պարզել են, որ ամենաշատը շահել են Ադրբեջանի և Վրաստանի արտահանողները: Ադրբեջանցիները շատ օպերատիվ կերպով կողմնորոշվել են և սկսել են Ռուսաստան մատակարարել գյուղատնտեսական հենց այն ապրանքները, որոնք մինչ այդ Հայաստանն էր մատակարարում: Դե լոգիստիկ որևէ խնդիր իրենք չունեն, ընդհանուր սահման ունի Ադրբեջանը Ռուսաստանի հետ՝ ի տարբերություն Հայաստանի: Ընդ որում Դաղստանի սահմանում կան երեք անցակետեր և այնտեղ չեն լինում այն խցանումները, որոնք շատ հաճախ լինում են Վերին Լարսի անցակետում: Արդյունքում հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, վիճակագրության համաձայն, Ադրբեջանի արտահանողներն ավելի քան երեք տոկոսով ավելացրել են ապրանքաշրջանառությունը»,-ասել է Երկանյանը:
Ադրբեջանից բացի էլ ո՞ր երկրներն են շահել: Կա՞ արդյոք տեղեկություն այն մասին, թե որքանով է նվազել Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը: Արդյո՞ք Ռուսաստանի սպառողական շուկայում թանկացել են գյուղատնտեսական այն ապրանքները, որոնք Հայաստանից այլևս չեն մատակարարվում: