Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր կայացրել է իր վերջնական վճիռը գերեվարված 16 հայերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչների գործով: Առաջին ատյանի վճիռն անփոփոխ է թողնվել: Կարծես ոչ ոք չեր էլ կասկածում. այդ դեպքում ինչո՞ւ էին բողոքարկում: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Ինչպես և սպասվում էր, ուժի մեջ են թողել դատավճիռը, որի համաձայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից 5-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, 2-ը՝ 20 տարվա ազատազրկման, մնացածն էլ՝ 15-19 տարիների ազատազրկման: Դատավճիռը միանգամայն սպասելի էր, չէ՞ որ դա քաղաքական պատվեր էր և դա ակնհայտ էր: Պատահական չէ, որ իշխանությունը այդ հանձնարարականը տվել էր հենց դատավոր Էլմար Ռահիմովին, ում սովորաբար և հանձնարարում են՝ քաղաքական վճիռներ կայացնելու անհրաժեշտության դեպքում»,-ասել է Երկանյանը:
Հնարավո՞ր է, որ բողոքարկման արդյունքում ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի, բայց Բաքուն այն անտեսի՞: Այդ դեպքում ի՞նչ կտա ՄԻԵԴ-ի վճիռը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: