Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկումը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը։ Այդ մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական հայտարարության մեջ։
«Ներկայումս սա Էբոլայի ամենախոշոր բռնկումն է, որը երբևէ գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ 2026 թվականի հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 3605 դեպք, որոնցից 1587-ը՝ մահվան ելքով։ Մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 44%»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին ամբողջական հաշվետու համաճարակաբանական շաբաթվա ընթացքում գրանցվել է մինչ այժմ ամենամեծ շաբաթական ցուցանիշը՝ 567 նոր վարակման և 296 մահվան դեպք։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տվյալները վկայում են վարակի տարածման բացառիկ արագ տեմպերի մասին։ ԱՀԿ-ն ընդգծում է, որ Էբոլայի բռնկումը շարունակում է սրվել։
Էբոլայի 17-րդ բռնկումը սկսվել է մայիսի 15-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում և Ուգանդայում։ Այն ընդգրկել է Կոնգոյի երեք նահանգ։