Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած սադրանքի․ Արաղչի

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած սադրանքի․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի բանակի ղեկավարԱսիմ Մունիրի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Զրույցների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի «ագրեսիվ և ապակայունացնող գործողությունների» հետևանքները, տարածաշրջանում լարվածության սրման և անկայունության ռիսկերը։

Իրանի արտգործնախարարը նաև նախազգուշացրել է ամերիկյան բանակի կողմից ցանկացած «արկածախնդիր գործողության» դեմ՝ ընդգծելով, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը, ինչպես նաև վճռականորեն արձագանքելու ցանկացած սադրանքի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment