Այս օրերին աշխարհի ուշադրությունը կրկին կենտրոնացած է Վաշինգտոնի վրա, որտեղ քննարկվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգության ապագան։ Միևնույն ժամանակ Եվրոպան աննախադեպ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության, հակաօդային պաշտպանության, անօդաչու համակարգերի և սեփական պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ինչպե՞ս է փոխվում պատերազմի բնույթը, անվտանգային ինչպիսի՞ ճարտարապետություն է ձևավորվում աշխարհում և ի՞նչ տեղ կարող է ունենալ Հայաստանը այդ նոր իրականության մեջ։
Այս հարցերին է անդրադարձել անվտանգային ու ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: