Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման միջնորդությունն ակնհայտ անհիմն է․ Արամ Վարդևանյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը։

Դռնփակ նիստի ընթացքում քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբանական թիմի համատեղ դիրքորոշումը ներկայացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, քանի որ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել կալանավորման հիմքերի վերաբերյալ։

«Պաշտպանական թիմը միջնորդել է ամբողջությամբ մերժել քննիչի պահանջը, իսկ դատարանի կողմից հիմքեր տեսնելու պարագայում՝ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ»,- նշել է Վարդևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ քննչական գործողություններն իրականացնում է ռեկորդային՝ 100-ից ավելի քննիչներից կազմված խումբ, և սա ենթադրում է, որ ռիսկերն արդեն նվազել են, և կալանքի անհրաժեշտությունն այլևս բացակայում է։

Leave a Comment