Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. Զախարովա

Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը ձեռնպահ է մնացել ՀԱՊԿ շրջանակներում միջոցառումներին մասնակցելուց՝ միաժամանակ մնալով լիիրավ անդամ և պահպանելով բոլոր դրան առնչվող իրավունքներն ու պարտավորությունները», – ասել է Զախարովան։

Leave a Comment