Մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։
Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։
Նախնական տվյալներով` պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։