Կոտայքի պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում. կան ձերբակալվածներ

Մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։

Ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։

Նախնական տվյալներով` պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment