Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Leave a Comment