ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ 2017-ի համեմատությամբ 2025թ․-ին Հայաստանի բյուջեի և հարկային եկամուտները 130 տոկոսով աճել են։
«Եթե հանենք այս տարիների ընթացքում մոտ 29% գնաճի ցուցանիշը, բյուջեն ավելի քան կրկնապատկվել է՝ իրական տվյալներով»,-ասել է վարչապետը՝ ընգծելով, որ պետական բյուջեն ՀՀ-ում առկա խնդիրների լուծման առկա գործիքն է։
Նրա խոսքով՝ բյուջեի կրկնապատկումը պետական համակարգի, քաղաքացիների համատեղ ջանքի արդյունքն է. «Այդ ամենի արդյունքում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվում և կենսաթոշակները բարձրացվում, ճանապարհները կառուցվում»,-շեշտել է նա։
