Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները. 2

Սկիզբը՝ այստեղ 

Ինչ նկատի ունի ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ ռազմական հանցագործ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը…

Թրամփն իր այս հայտարարությամբ ակնարկում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Բուշերի Ատոմային էլեկտրակայանին հրթիռա-ռմբային հարվածը, արդյունքում՝ գործող ռեակտորի պայթյունը և մի հսկայական տարածքում Չեռնոբիլյան աղետի կամ դրանից էլ ահավոր աղետի կրկնությունը: Ուշադրություն դարձրեք նրա հայտարարությունում մեր կողմից ընդգծված բառին՝ «յուրաքանչյուրին», որով նա Իրանի էլեկտրակայանների շարքում Բուշերի ԱէԿ-ի համար բացառություն չի արել:

Թրամփի երեկվա հայտարարությունը, որով նա թույլատրելի է համարել Իրանի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածները, լրացուցիչ հաստատում է մեր վերոնշյալ մեկնաբանությունը: Ըստ նրա, Իրանում քաղաքացիական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները չեն դիտարկվում որպես ռազմական հանցագործություն։

Պատասխանելով նրանց մասին հարցին, ովքեր նման գործողություններն անվանում են ռազմական հանցագործություն, Սպիտակ տան ղեկավարը, «Известия»-ի փոխանցմամբ , ասել է, որ դա իրեն չի անհանգստացնում: Չի անհանգստացնում, որովհետև գիտի, որ լավ պաշտպանված է և Իրանի կարողություններից գրեթե դուրս կամ դուրս է իրեն սատկացնելը: Թրամփի խոսքով՝ մեծ թվով զոհերի պատասխանատվությունը կրում են Իրանի իշխանությունները, որոնք, ինչպես հրեշավոր կեղծիքի դիմելով հայտարարել է նա, տասնյակ հազարավոր ցուցարարների են սպանել:

Մի պահ ենթադրենք նույնիսկ, թե դա, իրոք, այդպես է, բայց Իրանի իշխանությունների կողմից երկրում գունավոր հեղափոխության կամ պետական հեղաշրջման փորձ անողներին սպանելը Թրամփին արտոնո՞ւմ է, որ ինքը քաղաքացիական օբյեկտներին հարվածները թույլատրելի համարելով կամ հարվածելու հրաման տալով, տասնյակ կամ հարյուր հազարավոր քաղաքացիական անձանց, խաղաղ բնակիչների, նրանց թվում նաև երեխաների սպանի… Ի դեպ, նաև Իրանի ներկայիս վարչակարգի դեմ հանդես եկող ընդդիմադիրներին… Չէ՞ որ ներքև նետված ռումբը, արձակված հրթիռը չեն տարբերում իշխանամետներին, ընդդիմադիրներին, քաղաքական չեզոք հայացքներ ունեցողներին, երեխաներին:

«Գիտե՞ք ինչ է ռազմական հանցագործությունը։ Ռազմական հանցագործությունն այն է, որ Իրանին թույլ տան միջուկային զենք ունենալ»,- եզրափակել է նա:

Բացի այն, որ Իրանի իշխանությունների կողմից միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ ծրագրի գոյությունը, այդ նպատակով գործողությունները հիմնավորված չեն, հարց է առաջանում՝ իսկ ԱՄՆ-ի նախկին նախագահներից մեկի և, ընդհանրապես, նախկին իշխանությունների կողմից ռազմական հանցագործություն չէ՞ր Իսրայելին թույլատրելը, որ միջուկային զենք ստեղծի… Երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական պոռնիկ Թրամփի և իր վարչակարգի կողմից ռազմական հանցագործություն չէ՞ միջուկային զենք ունեցող և Իրանին սպառնացող ահաբեկչական պետություն Իսրայելին ամեն կերպ աջակցելը և Գազայում, Լիբանանում, Սիրիայում, իրանում նրա ոճրագործությունների հանցակիցը լինելը…

«Ռազմական հանցագործությունն այն է, որ Իրանին թույլ տան միջուկային զենք ունենալ» հայտարարության հեղինակը (այս հայտարարությունը նշանակում է, որ Իրանը դեռ միջուկային զենք չունի, և խնդիրը թույլ չտալն է, որ ունենա), Նիկոլ հայադավի նման հերթական անգամ հակասելով իր իսկ ասածին, Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակումը, РБК-ի փոխանցմամբ , բացատրել է նրանով, թե «Իրանը միջուկային զենք ունի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են Իրանում կամուրջներին և էներգաօբյեկտներին հարվածները ռազմական հանցագործություններ չլինել, Թրամփը հայտարարել է. «նրանք կենդանիներ են»: Բացի այդ, այն ամերիկացիներին, ովքեր չեն աջակցում Իրանի դեմ պատերազմին, նա անվանել է «հիմարներ»: Այդ «հիմարներն» առաջիկա ընտրություններում Թրամփին ցույց կտան իր տեղը, չվերընտրվելով ԱՄՆ-ի նախագահ, նա իր հանցագործությունների համար, ամենայն հավանականությամբ, կհայտնվի բանտում ու, հավանաբար, այնտեղ էլ կսատկի, եթե, իհարկե, մինչ այդ չսկսվի Երրորդ համաշխարհայինը:, ինչպես ժողովուրդն է ասում, շաբաթն ուրբաթից շուտ չգա:

Ապրիլի 5-ին Թրամփն անպարկեշտ ձևով դիմելով Իրանին, պահանջելով բացել Հորմուզի նեղուցը և սպառնացել հարվածներ հասցնել ենթակառուցվածքներին: «Երեքշաբթի (ապրիլի 7.- խմբ.) Իրանում կլինի «էլեկտրակայանների օր» և «կամուրջների օր»՝ բոլորը մեկում։ Նման բան դուք դեռ չեք տեսել: Բացեք նեղուցը, դուք, խենթ սրիկաներ, այլապես կապրեք դժոխքում. պարզապես նայեք»,- գրել է Թրամփն իր «Truth Social սոցցանցում։

Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ նկատի ունի Իրանի Զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքի հայտարարելով, որ այդ դեպքում Իրանը կհարձակվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա, և ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները: Դարձյալ ուշադրություն դարձրեք ընդգծված բառին: Եթե շատ հակիրճ, ապա Իրանի սպառնալիքը վերաբերվում է Բուշերի ԱԷԿ-ին թշնամու հարվածի դեպքում Իսրայելի էլեկտրակայաններին, ինչպես նաև Դիմոնում միջուկային հետազոտությունների կենտրոնին հարվածելուն: Ավելի վաղ ակնարկվել է նաև ԱՄԷ-ում, Դուբայից մոտ 280 կմ հեռու գտնվող ԱԷԿ-ին հնարավոր հարվածի մասին:

 

Արթուր Հովհաննիսյան

Leave a Comment