Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է՝ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխությունները իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ են:

«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որոնցում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել:

Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», – այսօր ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը:

Լրացվում է

Առնչվող թեմաներ

Leave a Comment