Երևանն է կայացրել Ղարաբաղի հարցի շուրջ որոշումները, Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ․ Պեսկով

Մոսկվան ցանկանում է, որ Արցախի հարցը քննարկվի առանց Ռուսաստանին ավելորդ հղումներ անելու․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումներ անելու, քանի սա ամբողջությամբ Երևանում նստած ղեկավարության որոշումն է․ Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալությանը։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան իրավունք ունի քննարկելու Երևանի հետ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունը և հայկական կողմի հետագա անելիքները։

Leave a Comment