Ղարաբաղի պատկանելության հարցը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ. այդ որոշումը կայացնում են Հայաստանի իշխանությունները։ Հետևաբար, ռուսական կողմը չէր ցանկանա, որ իրեն որևէ կերպ հղում անեին այս համատեքստում, «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ հղումներ չլինեն: Քանի որ սա ամբողջությամբ Երևանի իշխանության գլուխ կանգնած ղեկավարության որոշումն է։ Եվ Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ»», – ասել է Կրեմլի խոսնակը։