Եգիպտոսի իշխանությունը հայտարարել են, որ երկրում խանութները, առևտրի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները կփակվեն ավելի վաղ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի պատճառով․ գրում է The Wall Street Journal-ը։
«Կառավարությունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի նվազեցնել էլեկտրաէներգիայի և վառելիքի սպառումը՝ նավթի գների կտրուկ աճի պայմաններում»,- նշում է պարբերականը։
Ըստ Եգիպտոսի իշխանության՝ խանութներն ու սննդի օբյեկտներն աշխատանքային օրերին կփակվում են ժամը 21:00-ին, հանգստյան օրերին՝ 22:00-ին։