Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ

Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս մասին 1lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ այս պահին 3 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես եկեղեցուց դուրս գալու ընթացքում տղամարդը փորձել է հարվածել ՀՀ վարչապետին։

Leave a Comment