Գիտնականները հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենատարեց շան ոսկորները

Գիտնականները հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենատարեց շան ոսկորները․ շունն ապրել է մոտ 15․800 տարի առաջ․ գրում է Reuters գործակալությունը։

Նոր գենետիկ հետազոտությունը լույս է սփռում այն հարցի վրա, թե երբ են մարդիկ ընտելացրել շներին։

Շան ոսկորները հայտնաբերվել են Թուրքիայում գտնվող Փինարբաշի քարանձավում։ Հետազոտողները նշում են, որ այս շունը մոտ 5000 տարով մեծ է մինչ այդ գենետիկորեն հաստատված ամենատարեց շնից։

Այս և նմանատիպ այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ շները դեռ հազարամյակներ առաջ՝ նույնիսկ մինչև գյուղատնտեսության ի հայտ գալը, լայնորեն տարածված են եղել մարդկային տնտեսություններում և հանդիսանում էին մարդկային մշակույթի անբաժանելի մասը։

Leave a Comment