Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը (ՊՎԱ) հազարավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար հույսի աղբյուր է՝ վաղաժամ ազատվելու և հասարակություն վերադառնալու հնարավորություն։ Սակայն գործնականում շատ դատապարտյալներ չեն իմանում՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, ինչպես պատրաստվեն, և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՊՎԱ ստանալու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կփոխեն ՊՎԱ համակարգը՝ մասնավորապես ներդնելով վերասոցիալականացման անհատական ծրագրեր և փոխելով վնասի հատուցման պահանջները։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցելու է «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Մարգար Սողոմոնյանի հետ՝ ով կբացատրի ՊՎԱ ստանալու ամբողջական գործընթացը՝ պարզ և հասանելի լեզվով։