
Նախատեսվում է ևս յոթ վագոն ցորեն տեղափոխել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Ըստ լրատվամիջոցի՝ 488 տոննա ցորեն տեղափոխող յոթ վագոն տարանցիկ ճանապարհով անցնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Այլ մանրամասներ չեն նշվում:
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: Այս ամսվա սկզբին էլ հաղորդվեց, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն):