Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շուտով կլինեն Երևանում:
«Նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից»,- տեղեկացրել է քաղաքապետը։
