Ես և իմ գործընկերները շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը․ Համլետ Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, monumentwatch.org կայքի գիտական ղեկավար, պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է

«Իհարկե, ազդված եմ հարգարժան Էդիտա Գզոյանի և Արցախի շուրջ վարչապետի անպատիվ որոշումից ու մտավարժանքներից: Շնորհակալ եմ հարյուրավոր արձագանքների համար: ՈՒ հազիվ թե ես կարողանամ ավելի էական մի բան ավելացնել: 

Հարգանքս բոլոր նրանց, ովքեր ունեն սկզբունքներ ու տեսլական, և փորձում են մեզ վրա բարդած ծանրագույն պարտությունը գոնե արժանապատիվ տանել: 

Պարտվել` չի նշանակում կորցնել արժանապատվությունը: 

Ես և իմ գործընկերները շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը, հանրահռչակմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքները՝ ներառելով նաև միջազգային ակադեմիական ու մշակութապահպան ջանքերն ու կառույցները»:

Leave a Comment