Սինանյան․ Իրանահայերի արտառոց հոսք դեպի ՀՀ չկա

Սինանյան․ Իրանահայերի արտառոց հոսք դեպի ՀՀ չկա

17 մարտի 2026 – 14:27 AMT

PanARMENIAN.NetԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, հայտարարել է ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ որ մշտապես փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է, հայտնում է «Ազատությունը»:

«Պարբերաբար հնարավոր է լինում կապվել, բայց հիմնականում՝ ոչ», – նշել է նա՝ հավելելով, որ մարդիկ հիմնականում մնացել են իրենց տներում՝ փորձելով խուսափել հրթիռային և այլ հարվածներից։

Իրանում ինտերնետ կապի հասանելիության խնդիրների մասին տեղեկություններ են տարածվել պատերազմի սկզբից ի վեր։

Սինանյանը նաև հայտնել է, որ հայերի շրջանում երկու անձի թեթև վիրավորվելու վերաբերյալ տեղեկություններ են ստացվել, սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել։

Այս օրերին տարբեր երկրների քաղաքացիներ լքել են Իրանը Հայաստանի հետ սահմանային անցակետով:

ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ շարունակվում են: Թեհրանն էլ, իր հերթին, թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:

Leave a Comment