Իրանի իշխանությունները տարածաշրջանային արաբական պետություններին հայտնել են, որ Թեհրանը մտադրություն չունի խոնարհվել Վաշինգտոնի առաջ կամ դադարեցնել զինված բախումը, երբ ԱՄՆ-ն որոշի դադարեցնել իր ռազմական գործողությունը․ գրում է Axios-ը՝ հղում անելով արաբական երկրների աղբյուրներին:
Ըստ պորտալի՝ Իրանը պատրաստ չէ դադարեցնել հակամարտությունը, քանի դեռ Իսլամական Հանրապետությունը չի ստացել միջազգային հստակ երաշխիքներ, որ երկրի դեմ ագրեսիան չի վերսկսվի:
Իրանը նաև հստակեցրել է արաբական պետություններին, որ նույնիսկ ԱՄՆ գործողության ավարտից հետո Իրանը չի դադարեցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումները:
«Պատերազմ սկսելը շատ հեշտ է, բայց այն ավարտելը՝ չափազանց դժվար»,- հավելել է Axios-ի աղբյուրը: