Զելենսկին Փարիզ է ժամանել Մակրոնի հետ հանդիպման համար

Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

«(Զելենսկին – խմբ.) արդեն Փարիզում է», – Նիկիֆորովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի գրասենյակի աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը Զելենսկուն կընդունի ուրբաթ օրը Փարիզում։

Leave a Comment