Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի երկու դրվագ․ կամավոր հանձնվել է զենք-զինամթերք

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Զուգահեռ շարունակվում է բացատրական աշխատանքը։

Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղի եկեղեցու հետնամասում թողել է զենք-զինամթերք։

Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, ատրճանակ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և 114 փամփուշտ։
Մեկ այլ քաղաքացի էլ Մասիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, նռնակ և զինամթերք։

«Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն և խուսափել քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից։

Leave a Comment