Գիտակրթական օր՝ նվիրված է Երկրի և Արեգակի փոխկապակցվածությանը․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ Արարատ Եղիկյան, ֆիզիկական գիտությունների դոկտոր, Բյուրականի աստղադիտարանի աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող։

Թեման. Այսօր Երկրի և Արեգակի օրն է (Sun–Earth Day)։ Այն գիտակրթական օր է, որը նվիրված է Երկրի և Արեգակի փոխկապակցվածությանը, ինչպես նաև ազդեցությանը, որը Արեգակն ունի մեր մոլորակի վրա։

Գիտական ու կրթական նախաձեռնությունների միջոցով այս օրը մարդկանց հիշեցնում են, որ Արեգակը մեր մոլորակի կյանքի հիմնական աղբյուրն է․

  • ապահովում է լույս և ջերմություն,
  • ձևավորում է կլիման,
  • ազդում մարդու առողջության և կենսառիթմերի վրա։

Օրվա հիմնական գաղափարներն են՝ հասկանալ Արեգակի դերը Երկրի կյանքում, խոսել տիեզերքի և աստղագիտության մասին, ուշադրություն դարձնել բնության պահպանությանը։

Ինչպես միշտ՝ կունենանք նաև օրվա տեղեկատվական բլոկը․

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment