«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1900 – ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։
1905 –վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։
1917 – ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։
1918- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Կարինը։
1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լ քել Շուշին։
1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
1938 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։
1981- Թեհրանում հայ հայրենասերների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել է դեսպանատան երկու պահապան։
1982 – վախճանվել է արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։
2004 – Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն տեղի են ունեցել նախագահի ընտրություններ. առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:
2015 – վախճանվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։
2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
2024– մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից, և ինքը պատրաստվում է գնալ և խոսել տավուշցիների հետ: Մինչ այդ էլ Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է անհապաղ 4 գյուղ «վերադարձնի» Տավուշի մարզում:
ԱՇԽԱՐՀ
604 – վախճանվել է Հռոմի պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ Գրիգոր 1-ինը։
1169 -Անդրեյ Բոգոլ յուբսկին զավթել է Կիևը և այրել այն։
1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։
1519- իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսն իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685- ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։
1710 – ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։
1824 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։
1863 – ծնվել է ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։
1881 -Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։
1889 -Էլմոն Ստրոուջերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։
1896 -Պետերբուրգի համալսարանի շենքում Պոպովի ստեղծած սարքով հաղորդվել է աշխարհում առաջին ռադիոգիրը։
1911 -Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ուղեղային կաթվածի պատճառը։
1912 -ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։
1913- Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։
1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։
1940 -ավարտվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի, ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։
1946 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։
1968- Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը դարձել հանրապետություն։
1974- «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։
2011- Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։
2018 – վախճանվել է ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում