ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1837- ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը։

1871- ծնվել է դերասանուհի Օլգա Մայսուրյանը։

1888- ծնվել է դրամատուրգ, բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1929- ծնվել է դերասան Էդգար Էլբակյանը։

1932- ծնվել է նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանը։ 1981- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը։

2004-Եղանակի կտրուկ տաքացման հետևանքով վարարած Հրազդան գետի ջրերը ողողել են մի քանի պոմպակայաններ, արդյունքում մայրաքաղաքի որոշ համայնքներում խմելու ջուրը աղտոտվել է:

2013-երկու տարի գործած Երևանի «Նեմո» դելֆինարիումը ապամոնտաժվել է, իսկ դելֆինները տարվել են Հայաստանից:

2014-Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:

2016-Վրաստան – «Գազպրոմ» բանակցությունները հանգուցալուծվել են, Վրաստանը շարունակել է ստանալ Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը:

ԱՇԽԱՐՀ

161-վախճանվել է Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը, նրան փոխարինել են որդիները՝ Մարկոս Ավրելիոսը և Լուցիոս Վերոսը։

321- Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարել է հանգստի օր։

1274-վախճանվել է իտալացի քահանա և փիլիսոփա Թովմա Աքվինացին։

1573 – Կոնստանդնուպոլսյան պայմանագրով Վենետիկը ճանաչել է Թուրքիայի գերիշխանությունը Կիպրոսի նկատմամբ։

1657- Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը արգելել է ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։

1671 – ծնվել է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Բոյը, որը հայտնի է որպես «շոտլանդական Ռոբին Հուդ»։

1765 – ծնվել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը՝ լուսանկարչության հիմնադիրներից մեկը։

1799- Նապոլեոն Բոնապարտը գրավել է Պաղեստինի Ջաֆան։

1809-վախճանվել է ֆրանսիացի օդագնաց ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը, որը առաջինն է օդապարիկով հատել Լա Մանշ նեղուցը։

1855 – ծնվել է ֆրանսիացի գրող, կոլեկցիոներ, պատմագիր, արվեստների հովանավոր Ռոբեր դե Մոնտեսքյուն։

1875- ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Մորիս Ռավելը։

1876- Ալեքսանդր Բելլն արտոնագրել է հեռախոսի գյուտը։

1908- ծնվել է իտալացի դերասանուհի Աննա Մանյանին։

1912-Ռաուլ Ամուդսենը, հասնելով ավստրալիական Հոբարտ, հայտնել է, որ նվաճել է Հարավային Բևեռը։

1920 – սիրիական Ազգային կոնգրեսը հայտարարել է Սիրիայի անկախությունը։

1924- ծնվել է ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն։

1926 – ռադիոհեռախոսային կապ է հաստատվել Լոնդոնի և Նյու Յորքի միջև։

1933 – ԱՄՆ-ում Չարլզ Դարրոուի կողմից ստեղծվել է «Մոնոպոլիա» խաղը։

1941 – ծնվել է կինոյի և թատրոնի խորհրդային դերասան Անդրեյ Միրոնովը։

1960 – ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվել է տիեզերագնացների առաջին խումբը։

1967- ԽՍՀՄ-ն անցել է երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի։

1989 – կապված Սալման Ռուշդիի նոր գրքի շուրջ ծագած սկանդալի հետ՝ Իրանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1990- վախճանվել է բրազիլական և միջազգային բանվորական շարժման գործիչ Լուիս Կարլոս Պրեստեսը։

1997 – «Nature» ամսագիրը հայտնել է, որ շոտլանդական Էդինբուրգի Ռոսլինյան ինստիտուտի գիտնականները ստացել են գառ՝ առանց ոչխարի սեռական բջիջների օգնության. ծնվել է կլոնավորված Դոլլի ոչխարը։

2024 – Շվեդիան դարձել է ՆԱՏՕ–ի 32–րդ անդամը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment