Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում իրականացվել է ավելի քան 39 մլրդ ՀՀ դրամի գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 190%-ով, իսկ առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 34 մլրդ դրամի պարտատոմս: Iravaban.net ֊ը այս մասին տեղեկանում է Հայաստանի ֆոնդային բորսայից։
Աճ է արձանագրվել նաև Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում։ Այստեղ առևտրի ծավալը կազմել է մոտ 14 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 38%-ով: Փետրվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվել է 195 կորպորատիվ պարտատոմս:
Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 520% աճ՝ կազմելով շուրջ 427 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան աճել է 6.53%-ով՝ հասնելով մոտ 478 մլրդ դրամի:
Արտարժույթի շուկայումի իրականացվել է ավելի քան 1 մլրդ դրամ ծավալով ԱՄՆ դոլարի փոխանակման 8 գործարք, գործարքների միջին գինը ձևավորվել է 377.63 դրամի շուրջ: