Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության մեկնարկից և Թեհրանի հակահարվածներից չորս օր անց Ֆրանցիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Ֆրանսիայի ժողովրդին. հաղորդում է Franceinfo-ն։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր հրամանով Միջերկրական ծով են ուղևորվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և մեկ ֆրեգատ, որը կտեղակայվի Կիպրոսում՝ բացատրելով դա Ֆրանսիայի շահերը պաշտպանելու և տարածաշրջանի դաշնակիցներին աջակցելու անհրաժեշտությամբ։
Մակրոնի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատվությունը կրում է Իրանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ մշակել է վտանգավոր միջուկային ծրագիր ու ստեղծել բացառիկ բալիստիկ միջոցներ , նաև զինել ու ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներ հարևան երկրներում», – հայտարարել է նախագահն իր ելույթի ժամանակ։
Չնայած դրան՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակից։