ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակից․ Մակրոնն ուղերձով դիմել է ֆրանսիացիներին

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության մեկնարկից և Թեհրանի հակահարվածներից չորս օր անց Ֆրանցիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Ֆրանսիայի ժողովրդին. հաղորդում է Franceinfo-ն։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր հրամանով Միջերկրական ծով են ուղևորվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և մեկ ֆրեգատ, որը կտեղակայվի Կիպրոսում՝ բացատրելով դա Ֆրանսիայի շահերը պաշտպանելու և տարածաշրջանի դաշնակիցներին աջակցելու անհրաժեշտությամբ։

Մակրոնի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատվությունը կրում է Իրանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ մշակել է վտանգավոր միջուկային ծրագիր ու ստեղծել բացառիկ բալիստիկ միջոցներ , նաև զինել ու ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներ հարևան երկրներում», – հայտարարել է նախագահն իր ելույթի ժամանակ։

Չնայած դրան՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակից։

 

 

Leave a Comment