ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Արաղչիի հեռախոսազրույցի մասին – Live News

Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն տարածեց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցի մասին։ 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի:

Leave a Comment