
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի համար սովորական դարձնում նոր տեխնոլոգիաները։
Բայց և ուզում եմ հիշեք, որ տեխնոլոգիան միայն գործիք է և մենք չպետք է ուղղակի սպառողներ լինենք։
Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել։ Կառուցել Ուժեղ Հայաստան»։
Մանրամասները՝ տեսանյութում