ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել։
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Սա մարդու իրավունքների պահպանման, ատելությունից հրաժարվելու և թշնամանք հրահրելու մեր ընդհանուր պատասխանատվության հաստատումն է ՝ իր բոլոր ձևերով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- ասված է հայտարարության մեջ։
