Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք – Live News

«Հիշո՞ւմ եք «տատիկները գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել,- հայտնում է Ռուբեն Մելիքյանը։

-Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։

ՀԳ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»,- գրել է նա։

Leave a Comment