ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել, այլ կնախընտրեր դրա համար ուժ չկիրառել։ Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ես նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտության միջոցով, բայց մեկ բան հստակ է՝ ես երբեք թույլ չեմ տա աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորին միջուկային զենք ունենալ։ Ես նման բան չեմ կարող թույլ տալ», – ասել է նա Կոնգրեսին ուղղված ուղերձում:
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին՝ Ժնևում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:
