Գնում ենք քրեակատարողական հիմնարկ, հաշվառումից դուրս գանք, որ Սրբազանը գնա տուն։ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Դատարանը փոխել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը։ Նրա նկատմամբ նշանակվել է տնային կալանք։
Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազան կալանավորվել էր հոկտեմբերի 16-ին՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելու մեղադրանքով: