Ի՞նչ փոփոխություններ են սպասվում եկամուտների հայտարարագրման համակարգում. ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել են եկամուտների հայտարարագրման համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախատեսվում է ներդնել հայտարարագրերի հանձնման պարզեցված ծրագրային համակարգ՝ զգալիորեն պարզեցնելով փաստաթղթաշրջանառությունը։

«Կլինի հավելված, որը շատ ավելի պարզ եղանակով մարդկանց հասանելի կլինի իրենց հեռախոսներում և շատ հեշտ հարցերի միջոցով կուղորդի ցանկացած դաշտ հասկանալու, ինչպես նաև լրամշակելու և հաստատելու իրենց հայտարարագրերը»,- ասել է Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարությունն իրականացնում է այն եկամուտների տեսակների գույքագրումը, որոնք ենթակա չեն պարտադիր հայտարարագրման։ Համապատասխան ցանկի հաստատումը թույլ կտա հստակեցնել հարկային պարտավորությունների շրջանակը քաղաքացիների համար։ 

«Երկու շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում»,- ընդգծել է Հոեվհաննիսյանը։ 

ՀՀ կառավարությունը 2025-ին աշխատող համարվող քաղաքացիների համար նույնպես եկամուտների հայտարարագրման ինստիտուր էր ներդրել։ Նախորդ տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» փոփոխություններ էր առաջարկել, ըստ որի՝ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիր, այն լրացվում է ինքնաշխատ եղանակով։

Leave a Comment