Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով – Live News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, դռնփակ նիստում քննվել է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը։ 

«Որևէ անսպասելի բան չեղավ։ Ամեն ինչ ընթանում է իր հունով, կալանքը երկարաձգվեց երկու ամսով, սահմանափակված են տեսակցությունները»,- դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։ 

Նա նշեց, որ իր միջնորդությունը՝ Սրբազանին տեսակցեն քրոջ երեխաները, բավարարվել է։ Բաբայանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։ 

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ 

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ 

Leave a Comment