Կառավարությունում քննարկել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, ընտրական համակարգերի շարունակական կատարելագործման և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

Ընտրական կարիքների գնահատման առաքելության արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի հետագա աջակցության ձևաչափերի և ծավալների գնահատման համար։

Արայիկ Հարությունյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ՝ ընտրական գործընթացների թափանցիկության, ներառականության և վստահելիության ապահովման ուղղությամբ։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment