Հունվար 30,2026 11:24
«Իրանն այսօր». Իրանի շուրջ լարվածության ֆոնին արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Օմանի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Արաղչին ընդգծել է խաղաղության և տարածաշրջանային կայունության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ պատասխանատվությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տա, որ որևէ երկիր Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի դեմ հարձակումների համար:
Արաղչին այսօր մեկնելու է նաև Թուրքիա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: