Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. հունվարի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ և շեշտել, որ կողմերը պետք է զերծ մնան Իրանի շուրջ անկայունություն հարուցող քայլերից ու հռետորաբանությունից։ Բայրամովը հավելել է, որ առկա հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ դիվանագիտական երկխոսության ճանապարհով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ *** ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին […]