Հնարավոր է ձևավորել 3-4 խոշոր նախընտրական դաշինքներ – Live News

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին, TRIPP-ի ծրագրին ու այլ հարցերի:

Քոչարյանը երկրում ներքաղաքական իրավիճակը լավատեսական է որակել․

«Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ 

Վիճակն իսկապես ունիկալ է։ Ամբողջ ընդդիմադիր դաշտում ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է՝ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինքրոնիզացման համար։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական դաշինքներ: 

Եթե սոցհարցումը ցույց տա, որ ես եմ ամենից շատ ձայներ բերողը, ուրեմն՝ ես եմ, ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ՝ մեծ բեռից կազատվեմ: Հիմա ընտրություններում  8-10 քաղաքական ուժի կամ դաշինքի մասնակցության հնարավորություն կա, ու ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 կամ առավելագույնը 4 խոշոր բլոկով: Իմ տպավորությամբ՝ այս ընտրությունների ժամանակ պատկերն ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար»,- ասել է նախկին նախագահը: 

Leave a Comment