«Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ ունենք․ ՀՀ պատմության մեջ չեմ հիշում որեւէ ընտրություն, երբ նախընտրական պայքարի հարցերը լինեին՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Ընդհանրապես երբեք խոսք չի գնացել ազգային ինքնությունը, Եկեղեցուն պաշտպանելու մասին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այսպես գնահատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իր գնահատմամբ, այն, որ հիմնարար հարցերում տարբեր մոտեցումներ ունեցող ուժերի մտահոգությունները նույնն են՝ «Նշանակում է, որ՝ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, թեզերի սինխրոնիզացման համար»։
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ սա հնարավոր է դարձնում խոշոր նախընտրական բլոկի ձեւավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: