««Վիվա Արմենիա»-ն բացահայտ ոտնահարում է սեփական բաժանորդների շահերը․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղո՞ւմ եք



Եկեք արձանագրենք մի պարզ փաստ․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն արդեն բավական երկար ժամանակ իրեն թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում է՝ բացահայտ ոտնահարելով սեփական բաժանորդների շահերը, իսկ վերահսկող մարմինը չգիտես ինչու նախընտրում է աչք փակել այս ամենի վրա։

  • 2024 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ անակնկալ կերպով բարձրացվել են սակագները, այն դեպքում, երբ ծառայությունների որակը լավագույն դեպքում մնացել է նույնը, իսկ շատերի համար՝ պարզապես վատթարացել։
  • Իսկ հիմա՝ նոր «նվեր»․ փետրվարի 1-ից բաժանորդները զրկվում են իրենց հարմար վճարման տարբերակներից՝ Telcell, IDRAM և այլն։ Ոչ բացատրություն, ոչ հիմնավորում, ոչ ընտրության իրավունք։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղում ե՞ք։

Մինչև երբ է շարունակվելու այս բեզպրիդելը, երբ քաղաքացին պարզապես փաստի առաջ է կանգնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment